Բավ է պառակտվել
18-02-2016 09:45

Ստոկհոլմում թուրքական մշակութային կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել

Ստոկհոլմի արվարձանում թուրքական մշակութային կենտրոնի շենքում պայթյուն է տեղի ունեցել:
Տունը գտնվում է Շվեդիայի մայրաքաղաքից հարավ-արևմուտք ընկած Բուտշիրկա թաղամասում։ Պայթյունը տեղի է ունեցել երեկոյան: Շենքը զգալիորեն վնասվել է:
Պայթյունի պահին շենքի ներսում մարդ չի եղել: Հաղորդվում է, որ կենտրոնի աշխատակիցներն ավելի շուտ են հեռացել:
Ոստիկանությունը դեռ կասկածյալներ չունի: Միջադեպի պատճառը և պայթյուն առաջացրած սարքի տեսակը նույնպես որոշված չեն։
Դեպքի վայրում աշխատում են մասնագետները՝ տեղի ունեցածի մանրամասները պարզելու համար: