Բավ է պառակտվել
26-02-2016 13:53

Բուրսայի հայկական եկեղեցին 1.5 մլն դոլարով վաճառքի է հանվել

Մինչ Հայոց ցեղասպանությունը հայերի, հույների և այլ ոչ մուսուլման ազգերի հյուրընկալած Բուրսայում 1915-ին գողացված պատմությունից ևս մի ապացույց են փորձում ջնջել: 
Բուրսայի Սեթբաշը թաղամասում, որտեղ հարյուր տարի առաջ շատ հայեր էին ապրում, 300- ամյա հայկական եկեղեցի կա, որի ներկայիս «տերը» կառույցը վաճառքի է հանել առևտրի կայքերից մեկում։
Վաճառքի գինը սահմանված է 1.5 մլն դոլար։ 
Սեփականատերը նշում է, որ եկեղեցին կարող է օգտագործվել ցանկացած նպատակով։ 
«Ամեն անկյունում պատմության բույրը կա։ Այս եկեղեցու շենքը տարբեր շրջաններում տարբեր նպատակներով է գործածվել։ Այդպես շարունակվել է մինչև 1980 թվականը։ Դրանից հետո այն որևէ փոփոխության չի ենթարկվել»,-ասել է վաճառքի գործակալ Թայֆուն Օզենգինլերը։ 
Եռահարկ եկեղեցին գտնվում է 512 քառակուսի մետրանոց հողատարածքում։ Գեղեցիկ պատմական շինություն է։ Գնահատվում է 1.5 մլն դոլար։ 
Մինչ 1915 թվականը Բուրսայում և հարակից շրջաններում 17-ից ավելի հայկական եկեղեցիներ կային՝ Սուրբ Աստվածածին, Սուրբ Հրեշտակապետ, Սուրբ Սարգիս, Սուրբ Թադեոս- Բարդուղիմեոս, Սուրբ Հակոբ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Կարապետ և այլն։