22-06-2016 13:37

Թուրքիայում զբոսաշրջությունն անկում է գրանցում (լուսանկարներ)

Թուրք լրագորղն այցելել է Թուրքիայի հանգստավայրեր, որոնք անցյալ տարի այս ժամանակահատվածում լի էին զբոսաշրջիկներով, ու լուսանկարներ արել: 
Զբոսաշրջիկների պակասից բողոքում են ինչպես հյուրանոցների սեփականատերերը, այնպես էլ հանգստավայրերի մշտական բնակիչները՝ շուկայի վաճառականներից մինչև արվեստագետներ:

Անթալիա, Բոդրում շրջաններում բազմաթիվ հյուրանոցներ փակվել են, հարյուրավոր մարդիկ զրկվել են աշխատանքից: 

Բաց հյուրանոցներն էլ ծախսերը չեն արդարացնում, դատարկ են թե՛ սենյակները, թե՛ լողափերը, որոնցում անցյալ տարի ասեղ գցելու տեղ չկար: Դատարկ են նաև լողավազանները:

«Տարածքի վարձավճարը տալու համար օրական 2500 դոլարի եկամուտ է անհրաժեշտ, բայց լինում են օրեր, որ 30 դոլար ենք աշխատում»,- դժգոհել է ժամանցի կենտրոններից մեկի ղեկավարը: