Բավ է պառակտվել
13-01-2016 11:23

Անթալիայում 3 ռուս է ձերբակալվել ԻՊ-ի դեմ գործողությունների շրջանակում

Թուրքական Անթալիա քաղաքում 3 ռուս է ձերբակալվել Ստամբուլում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ սկսված հատուկ գործողությունների շրջանակում: 
Հիշեցնենք, որ երեքշաբթի Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում ահաբեկչություն էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էր առնվազն 10 մարդ, վիրավորվել՝ 15-ը: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 10 զոհերից 8-ը Գերմանիայի քաղաքացիներ են: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ տուժածների թվում Հարավային Կորեայի, Նորվեգիայի ու Պերուի քաղաքացիներ են:  Պարզվել է նաև, որ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունն իրականացրել է Սիրիայից մահապարտ ահաբեկիչը: