Բավ է պառակտվել
18-05-2015 12:42

Թուրքիայում պայթյուններ են որոտացել քրդամետ կուսակցության շտաբ-բնակարաններում

Երկուշաբթի օրը գրեթե միաժամանակ պայթուցիկներ են պայթել ընդդիմադիր քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության շտաբ-բնակարաններում Թուրքիայի հարավում՝ Մերսին և Ադանա քաղաքներում:  Հաղորդվում է, որ Մերսինում պայթուցիկը դրված է եղել կուսակցության գրասենյակի խոհանոցում: Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան:

Ադանայում՝ կուսակցության գրասենյակում, պայթյունը տեղի է ունեցել Մերսինի պայթյունից 10 րոպե հետո: 3 մարդ վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության ջոկատներ ու շտապօգնություն, հետաքննություն է սկսվել: Երկուշաբթի օրը Մերսինում սպասվում է Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշի ելույթը հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավի շրջանակներում: