Բավ է պառակտվել
23-11-2015 13:31

Թուրքիայում Ցեղասպանությունը ճանաչած կուսակցապետի դեմ մահափորձ է իրականացվել

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշի ծառայողական մեքենայի ուղղությամբ կրակոց է եղել։ Անհայտ անձը հրազենից կրակել է HDP-ի առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշի ծառայողական մեքենայի հետեւի ապակուն, որի կողմում որ հիմնականում նստում է Դեմիրթաշը։ Ավտոմեքենայի ապակիները զրահապատ են, որի արդյունքում հանցագործին չի հաջողվել վնասել Սելահաթին Դեմիրթաշին։ Այս դեպքից հետո Դեմիրթաշը սոցկայքում արել է հետւյալ գրառումը․ «Մահը Աստծո հրամանն է»։ Նշենք, որ HDP-ն Թուրքիայի պատմության մեջ միակ խորհրդարանական կուսակցությունն է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ իր նախընտրական ծրագրում ներառել Ցեղասպանության ճանաչման համար պայքարը։