Բավ է պառակտվել
01-04-2016 13:55

Թուրքիայում որոնում են ԻՊ-ի 5 ահաբեկչի, այդ թվում՝ ՌԴ քաղաքացու

Թուրքիայում որոնում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 5 զինյալների, որոնց թվում է Ռուսաստանի քաղաքացի Իսա Տուպոլովը: Երկրի հետախուզական ծառայությունները տեղեկություն ունեն, որ նրանք ահաբեկչություններ են պատրաստում Թուրքիայի խոշոր քաղաքներում։ Զինյալների թվում են նաև Սիրիայի և Թուրքիայի քաղաքացիներ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԻՊ-ը նախատեսում է Թուրքիայում ահաբեկչություններ իրականացնել Իսրայելի ու Ռուսաստանի քաղաքացիների դեմ։ 
Թուրքիայում խոշոր ահաբեկչություն էր տեղի ունեցել մարտի 13-ին՝ Անկարայում։ Այդ ժամանակ զոհվել էր 37, վիրավորվել՝ 125 մարդ։ 
Ահաբեկչություն է տեղի ունեցել նաև երեկ՝ Դիարբեքիրում։ Ականապատ մեքենայի պայթյունից զոհվել է 7, վիրավորվել՝ 27 մարդ։