Բավ է պառակտվել
17-12-2014 12:50

Թուրքիայում զբոսաշրջիկներով օդապարիկ է վայր ընկել

Թուրքիայի Նեւշեհիր նահանգի (Կապադովկիա) Գյորեմեի շրջանում օդապարիկ է վայր ընկել, որի հետեւանքով մահացել է չինացի կին զբոսաշրջիկ։ Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Գյորեմեի շրջանի Ավանոս ավանից 12 զբոսաշրջիկներով օդ բարձրացած օդապարիկը 15 րոպե անց հակառակ ուղղությամբ սկսված ուժեղ քամու հետեւանքով վայր է ընկել։ Օդապարիկի վայր ընկնելու հետեւանքով մահացել է չինացի կին զբոսաշրջիկ եւ վնասվածքներ ստացել՝ 11 մարդ։