Բավ է պառակտվել
03-02-2016 14:37

Թուրքիայում ամերիկյան անօդաչու սարք է կործանվել

Ադանայի տարածքում ԱՄՆ-ին պատկանող անօդաչու սարք է կործանվել։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Sabah պարբերականի կայքը, հենց այս նահանգում է գտնվում «Ինջիրլիք» ռազմաբազան։ Հենց այդ բազայի տարածքից էլ օդ է բարձրացել անօդաչուն ու ընկել դրա մերձակայքում։
Սարքի կործանման վայրում են ռազմաբազայի ներկայացուցիչները։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։