Բավ է պառակտվել
21-05-2016 12:00

Թուրքիայում ընդունվել է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրենքը

Թուրքիայի խորհրդարանը հաստատել է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հնարավորության մասին օրինագիծը:
Օրինագծին կողմ է քվեարկել օրենսդիրների մեծամասնությունը (376 մարդ 550-ից): Օրենքը ուժի մեջ կմտնի, երբ այն ստորագրի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով պատգամավորների այս որոշումն անվանել է պատմական: «Իմ ժողովուրդը չի ցանկանում այս խորհրդարանում ինչ-որ բանում մեղավոր օրենսդիրների տեսնել, հատկապես նրանց, ովքեր աջակցում են անջատողական ահաբեկչական կազմակերպությանը», - աղբյուրը մեջբերում է Էրդողանի խոսքը: Այս ասելով` Թուրքիայի նախագահը նկատի է ունեցել Ժողովրդական դեմոկրատական քրդամետ կուսակցության անդամներին, որը Էրդողանը համարում է երկրում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության մի մասը: