Բավ է պառակտվել
18-03-2016 10:44

Թուրքիայում խոշոր ահաբեկչություն է կանխվել

Թուրքիայի արևելքում գտնվող Թունջելի նահանգում խոշոր ահաբեկչություն է կանխվել: Ոստիկանության հատուկ գործողության արդյունքում հայտնաբերվել է 650 կգ պայթուցիկ, որը տեղակայված է եղել հիմնական մայրուղիներից մեկի մոտ։ Իրավապահ մարմինները հայտնել են, որ ահաբեկչությունը նախապատրաստել էր Թուրքիայում արգելված համարվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը` PKK-ն։ Օրերս Թուրքիայի ոստիկանությունը հաղորդել է, որ խմբավորումը պլանավորում է մարտի 20-30-ն ընկած ժամանակահատվածում ահաբեկչությունների շարք իրականացնել խոշոր քաղաքներում։  Հնարավոր ահաբեկչությունների մասին է զգուշացրել նաև Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը, իսկ Գերմանիան այդ սպառնալիքի պատճառով փակել է Անկարայում դեսպանատունն ու Ստամբուլում հյուպատոսարանը։