Բավ է պառակտվել
14-06-2016 16:48

Թուրքիայում խոշոր ահաբեկչություն է կանխվել

Թուրքիայի հարավ-արևելյան Բիթլիս նահանգում խոշոր ահաբեկչություն է կանխվել։
Հատուկ գործողության ընթացքում ականապատ ավտոմեքենա է հայտնաբերվել։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հայտնի է միայն, որ Վանից եկած սպիտակ մեքենան կանգնեցվել է ոստիկանների կողմից։
Մեքենայի խուզարկության ընթացքում բեռնախցիկում պայթուցիկ է հայտնաբերվել։ Այն մասնագետների վերահսկողության ներքո պայթեցվել է։ Տուժածներ չկան, սակայն պայթյունի աղմուկը խուճապ է առաջացրել բնակչության շրջանում։
Նախօրեին խոշոր ահաբեկչություն էր կանխվել նաև Ստամբուլում։