Բավ է պառակտվել
21-07-2016 11:15

Թուրքիան արտակարգ դրություն է սահմանում (լուսանկարներ)

Թուրքիան արտակարգ դրության ռեժիմ է սահմանել: Այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հավելելով, որ այդ ընթացքում իշխանությունները մտադիր են զբաղվել Գյուլենի շարժման հարցով:

Նա նշել է, որ այս որոշումը չի հակասում օրենքի գերակայության սկզբունքին: Արտակարգ դրության սահմանումն անհրաժեշտ է՝ «սպառնալիքը հնարավորինս արագ վերացնելու» համար:

Էրդողանը նաև հավելել է, որ դա կամրապնդի ժողովրդավարական արժեքներն ու օրենքի գերակայությունը: Նա, միաժամանակ, «նահատակ» է կոչել նրանց, ովքեր զոհվել են հեղաշրջման փորձի մասնակիցների հտ բախումների ժամանակ: