Բավ է պառակտվել
06-07-2016 12:01

Ստամբուլի ահաբեկչության գործով 11 ռուսաստանցիներ են ձերբակալվել

Ստամբուլի դատախազությունն Աթաթուրքի անվան օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության գործով Ռուսաստանի 11 քաղաքացու մեղադրանք է առաջադրել

Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության գործով Թուրքիայի իշխանությունները 17 անձի, նրանց թվում` 11 ռուսի մեղադրանք են առաջադրել: 
Ներկայացված նյութերը` վկաների ցուցմունքները, տեսանյութերը, հեռախոսային խոսակցությունների վերծանումներն ուսումնեսիրելուց հետո դատարանը որոշել է կալանավորել բոլոր ձերբակալվածներին: Բոլորին առաջադրված հիմնական մեղադրանքը վերաբերում է զինված ահաբեկչական կազմակերպությանը մասնակցությանը:

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Ստամբուլի ահաբեկչության գործով ձերբակալվել է 30 մարդ: «Նրանց ձերբակալությունը կարող է օգնել գլխավոր եզրակացությունների համար: Ինչպես տեսնում եք` նրանց մեջ կան Տաջիկստանի, Դաղստանի, Ղրղզստանի քաղաքացիներ», - հայտարարել է նա: