Բավ է պառակտվել
07-10-2017 13:38

ԱՄՆ 3 նահանգներում արտակարգ իրավիճակ է հայտարարվել՝ «Նեյթ» փոթորկի մոտեցման պատճառով

 

ԱՄՆ Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում « Նեյթ» փոթորկի մոտեցման պատճառով պարետային ժամ է հայտարարվել: Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է քաղաքապետ Միտչ Լանդրեն:
« Ես կատարման համար պարտադիր պարետային ժամ եմ հայտարարում, որը կսկսվի շաբաթ օրը ժամը 18:00-ից և կավարտվի կիրակի առավոտյան»,- գրել է քաղաքապետն իր Twitter-յան էջում:
« Բնակիչները պետք է ամենաանհրաժեշտ բաների պահուստներ անեն, և պատրաստ լինեն անհրաժեշտության դեպքում մասնավոր տրանսպորտային միջոցները տեղափոխել բարձրադիր վայր: Եթե ունեք հատուկ կարիքներ, կամ եթե դուք տարեց մարդիկ եք, ապա խնդրում ենք գրանցվել՝ զանգահարելով 311 հեռախոսահամարին»,- նշել է քաղաքապետը: Նա հորդորել է մասնավոր տարածքներից հեռացնել աղբը և ավելորդ առարկաները, որոնք կարող են վտանգ ներկայացնել կյանքի համար՝ փոթորկի պայմաններում:
Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, Ֆլորիդա, Ալաբամա և Լուիզիանա նահանգներում հայտարարվել է արտակարգ իրավիճակի ռեժիմ:
ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալների համաձայն փոթորիկը թափ է հավաքում: Նրա էպիկենտրոնը գտնվում է Կինտանա- Ռոո նահանգից 125 կիլոմետրի վրա, ընդ որում քամու արագությունը նրա սահմաններում հասել է 26 մետր վայրկյան արագության՝ 30 մետր վայրկյան արագություն ունեցող պոռթկումներով: