Բավ է պառակտվել
01-06-2016 12:40

Սելֆիի արձան է տեղադրվել ԱՄՆ–ում

Սելֆիի արձանը քննադատել են ամերիկացիները, նրանք կարծում են, որ դա հարկատուների փողերի անտեղի վատնում է

ԱՄՆ Թեքսաս նահանգի Շուգար քաղաքում սելֆիի արձան է տեղադրվել: Արձանը երկու աղջիկներ են, որոնք բջջային հեռախոսով լուսանկարվում են: Արձանը տեղադրվել է քաղաքային իշխանության շենքի դիմաց:

Սելֆիի արձանը խիստ քննադատության է ենթարկվել հասարակության կողմից: Շատերը կարծում են, որ դա հարկատուների փողերի անտեղի վատնում է, սակայն իրականում արձանը նվիրել է քաղաքի բնակիչներից մեկը: Մյուսներին էլ դուր չի եկել արձանի կոնցեպցիան:

Քաղաքային իշխանությունները նշել են, որ սելֆիի արձանը 10 արձաններից բաղկացած հավաքածուի մի մասն է, և արձանի տեղադրման ու վայրի հետ կապված առարկություններ չեն եղել: