Բավ է պառակտվել
04-05-2015 10:26

Տեխասում Մոհամեդ մարգարեի ծաղրանկարների ցուցահանդեսի ժամանակ հարձակում է կատարվել

Տեխաս նահանգի Գարլենդ քաղաքում  Մոհամեդ մարգարեի ծաղրանկարների ցուցահանդեսի ժամանակ գործած հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները: Նրանց դերակատարման մասին հայտնի է դարձել  Twitter-ում զինյալներից մեկի կողմից համապատասխան գրառում կատարելու արդյունքում: Հարձակվողների անձերը դեռևս չեն հաստատվել: Տվյալ տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել: Ծաղրանկարների ցուցահանդեսի ժամանակ հրաձգությունը կատարվել է մայիսի  3-ին երեկոյան: Ըստ ստացված տեղեկությունների՝ երկու տղամարդ սկսել են կրակել  ցուցասրահի կայանատեղիում: Արդյունքում վիրավորումներ է ստացել կայանատեղիի պահակը: Դեպքի վայրում գրեթե անմիջապես ոստիկաններ են հայտնվել, ովքեր ոչնչացրել են հարձակվողներին: Շենքից էվակուացվել է 75  մարդ: Ինչպես նշել է ոստիկանության ներկայացուցիչ Ջո Հարնը (Joe Harn), միջոցառմանը մասնակցել է շուրջ  200 մարդ: