Բավ է պառակտվել
18-01-2016 12:06

Թբիլիսիում գրանցվել է H1N1 վիրուսից մահվան առաջին դեպքը

Թբիլիսիում այս տարի գրանցվել է H1N1 վիրուսից մահվան առաջին դեպքը։ Այս մասին հայտնել է Վրաստանի հիվանդությունների եւ հանրային առողջության վերահսկման ազգային կենտրոնը: Կենտրոնի տեղեկություններով՝ վիրուսից մահացել է 39-ամյա մի տղամարդ, որին Թբիլիսի էին տեղափոխել Արեւմտյան Վրաստանից։ Միաժամանակ մասնագետները վստահեցնում են, որ այդ պահին համաճարակի վտանգ չկա։ «Մենք հիվանդության աճ ենք կանխատեսում փետրվարին, թեպետ ոչ այնպիսի, որը մոտ կլինի համաճարակի սահմանին»,- նշել են բժիշկները։