Բավ է պառակտվել
12-01-2017 10:29

Թբիլիսիում վիրավորվել է Վրաստանի նախագահի փեսան

Չորեքշաբթի երեկոյան վրացական ԶԼՄ-ները հայտնել էին Թբիլիսիում տեղի ունեցած միջադեպի մասին, որի արդյունքում ենթադրաբար հրազենային վիրավորում էր ստացել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի փեսա Մինդիա Գոգոչուրին:
«Ռուստավի-2» հեռուստաալիքի փոխանցմամբ Գոգոչուրին վիրավորումով տեղափոխվել է Թբիլիսիի Հանրապետական հիվանդանոցի անհետաձգելի բուժօգնության կենտրոն:
Տվյալ պահին դեպքի վայրը շրջափակված է ոստիկանության կողմից: Դեպքի վայրում աշխատում են փորձագետներ:
Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: Վրաստանի ՆԳՆ-ն դեռևս խուսափում է միջադեպի մասին մեկնաբանություններ տալուց:
Գերատեսչությունից հայտնել են միայն, որ հետաքննություն է տարվում Վրաստանի քրեական օրենսգրքի 118 և 236 հոդվածներով, ինչը ենթադրում է առողջությանը կանխամտածված վնաս հասցնելը և ապօրինի զենք կրելը: