Բավ է պառակտվել
19-03-2014 14:22

Թայվանի խորհրդարանի շենքը գրավվել է ցուցարարների կողմից

Չինաստանի հետ ազատ առևտրի մասին պայմանագրի վավերացման դեմ պայքարող թայվանցի մի քանի հարյուր ուսանողներ և քաղաքացիական ակտիվիստներ գրավել են Թայվանի խորհրդարանի շենքը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Բողոքի ակցիայի մասնակիցները գրավել են նիստերի դահլիճը և աթոռներով արգելափակել դռները: Ոստիկանությանը դեռեւս չի հաջողվել ազատել շենքը: Կալանավորումների մասին դեռ տեղեկություններ չկան:
Ըստ Չինաստանի հետ ազատ առևտրի մասին պայմանագրի՝ երկրում ծառայությունների ոլորտի յուրաքանչյուր ընկերություն կարող է գործել այլ երկրի տարածքում: Այդ օրենքի քննադատները համարում են, որ Չինաստանը հնարավորություն կստանա տնտեսապես ազդել կղզու կյանքի վրա: