Բավ է պառակտվել
29-09-2013 11:16

Սուդանում արգելել են ինտերնետը

Հակակառավարական ցույցերը ճնշելու նպատակով Սուդանի իշխանությունները արգելել են ինտերնետը, ինչպես նաեւ Sky News-ի եւ լրատվական «Ալ Արաբիա» հեռուստաալիքի հեռարձակումը: Խոշոր քաղաքներում մեկ շաբաթ շարունակ ոստիկանության հետ արյունահեղ բախումներ են տեղի ունենում:

Խարթումի բնակիչները պահանջում են նախագահ Օմար Ալ-Բաշիրի հրաժարականը:

Ըստ իրավապաշտպանների` օրինապահ մարմինները օգտագործել են մարտական փամփուշտներ:

Հուզումների առիթ է ծառայել վառելիքի գների բարձրացումը: Բնակիչները Ալ-Բաշիրին մեղադրում են կոռուպցիայի մեջ: Նախագահը երկիրը կառավարում է 1989թ.-ից: Միջազգային դատարանը նրա դեմ ցեղասպանություն գործելու մեղադրանք է ներկայացրել: