Բավ է պառակտվել
14-01-2016 10:32

Ինդոնեզիայի մայրաքաղաքում պայթյունների շարք է տեղի ունեցել (տեսանյութ)

Ջակարտայում մի շարք պայթյունների հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել: Նրանցից մեկը ոստիկան է: Պայթյուններից մեկը տեղի է ունեցել Starbucks սրճարանի դիմաց գտնվող «Սարինախ Թխարմին» առևտրի կենտրոնում: 6 պայթյուն է տեղի ունեցել: Ինդոնեզիայի մայրաքաղաքի կենտրոնական շրջանում նաև կրակոցների ձայներ են լսվել: Ոստիկանությունը շրջափակել է քաղաքի այն տարածքը, որի վրա հարձակումներ են տեղի ունեցել: Ավելի ուշ, մի քանի պայթյուն է տեղի ունեցել նաև Ջակարտայում Թուրքիայի և Պակիստանի դեսպանատների մոտ, հաղորդում է տեղական հեռուստատեսությանը: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան: