Բավ է պառակտվել
18-07-2016 14:24

Ստամբուլում արտակարգ դրություն է սահմանվել

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում նորից արտակարգ դրություն է սահմանվել։ Քաղաք է տեղափոխվել ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի հավելյալ 1.8 հազար աշխատակից:

Ըստ առկա տեղեկությունների՝ ոստիկանապետին հանձնարարել են խոցել առանց համապատասխան թույլտվության օդ բարձրացած ուղղաթիռները։ Փողոցներում ոստիկանները ուժեղացված հերթապահություն են իրականացնում։

Հուլիսի 17-ին ռազմական հեղաշրջման փորձի մասնակիցների և  երկրի իշխանությունների միջեւ բախումներ են տեղի ունեցել Ստամբուլի Սաբիհի Գյոքչենի անվան միջազգային օդանավակայանի մոտ և Քոնյա քաղաքի ավիաբազայի մոտ։