Բավ է պառակտվել
10-08-2015 09:44

Կրակոցներ Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության շենքի մոտ

Երկու անհայտ անձինք կրակ են բացել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության շենքի մոտ և փախուստի դիմել, երբ ոստիկանությունը պատասխան կրակ է բացել: Դեպքի հետևանքով ոչ ոք չի վիրավորվել: 
Այս հարձակումը տեղի է ունեցել Ստամբուլում ոստիկանական բաժանմունքի վրա հարձակումից մեկ ժամ անց: Պայթյունի հետևանքով առնվազն յոթ հոգի է վիրավորվել, այդ թվում՝ հինգ ոստիկան: 
Հարձակումները տեղի են ունենում Թուրքիայի և Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալների միջև լարվածության ֆոնին: 
Թուրքիան վերջերս նաև հայտարարել է, որ ավելի ակտիվ դեր է ստանձնում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում: