Բավ է պառակտվել
02-12-2015 09:22

Ստամբուլի մետրոյում ռումբ է պայթել. կա մեկ զոհ

Ստամբուլում «Բայրամփաշա» մետրոի կայարանի մոտ ուժգին պայթյուն է հնչել:  Պայթյունի հետևանքով զոհվել է մեկ մարդ:  Հաղորդվում է հինգ տուժածների մասին:  Ստամբուլի քաղաքապետը հայտնել է, որ ռումբի պայթյունի հետևանքով  հինգ հոգի վիրավորվել են: Ինչպես նշվում է պայթյունի ձայնը լսվել է մետրոի կայարանից շատ հեռու: Դեպքի վայր են ժամանել շտապ օգնության և հրշեջ մեքենքներ: Հաղորդվում է, որ մետրոի Ստամբուլի օդանավակայան տանող М1գիծը կանգնեցված է: