Բավ է պառակտվել
18-06-2016 08:44

Ստամբուլում մտադիր են կառուցել աշխարհի ամենամեծ օդանավակայանը

Ստամբուլում մտադիր են կառուցել աշխարհի ամենամեծ օդանավակայանը, որի բացումը նախատեսված է իրականացնել 2018-ի առաջին կեսին: Այս մասին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Turkish Airlines ավիաընկերության ռուսաստանյան ներկայացուցչության տնօրենը:

Վերջինիս խոսքով` օդանավակայանը կտեղակայվի քաղաքի եվրոպական հատվածում` Սևի ծովի ափերին մոտ: Նախատեսվում է, որ օդանավակայանը կսպասարկի տարեկան մոտ 200 մլն ուղևորի:

Օդանավակայանում 6 անկախ թռիչքուղիներ կտեղակայվեն, որոնք 100 տոկոսով կշահագործվեն 2018 թվականից: Ըստ թուրք ներկայացուցչի` օդանավակայանն իրենից կներկայացնի քաղաք քաղաքի մեջ: Այնտեղ բնակելի շենքեր և բիզնես կենտրոններ, դպրոցներ և համապատասխան ենթակառուցվածքներ կտեղակայվեն։

Ներկա պահին աշխարհի խոշորագույն օդանավակայանը համարվում է ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում գտնվող Հարթսֆիլդ-Ջեքսոն օդանավակայանը, որը տարեկան 95 մլն ուղևոր է սպասարկում: