Բավ է պառակտվել
16-12-2016 18:34

ԱՄՆ-ում թուրք հյուպատոսի սպանության մեջ մեղադրված Գարրի Սասունյանը պայմանական ազատ կարձակվի

Ամերիկայի Միացյալ Նահանգներում պայմանական ազատ կարձակվի Գարրի (Համպիգ) Սասունյանը, ով 1982 թվականին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանին սպանելու մեղադրանքով դատապարտվել էր ցմահ ազատազրկման: 
Հրատարակությունը նշում է, որ այս որոշումն ընդունվել է Կալիֆորնիա նահանգի հատուկ խորհրդի կողմից, բայց այն կարող է բողոքարկվել:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Սասունյանը, ով հանդիսանում է Հայ Հեղափոխական Դաշնակցության աջ թևի անդամ, ի սկզբանե դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ առանց վաղաժամ պայմանական ազատ արձակման հնարավորության, սակայն ստացել է դրա հնարավորությունը՝ իր մեղքն ընդունելուց և 2002 թվականին պաշտոնապես ներողություն խնդրելուց հետո:
2006, 2010, 2013 և 2015 թվականներին ներման մասին նրա խնդրանքները մերժվել էին:
Նշենք, որ պաշտոնական Անկարան դեմ է հանդես եկել Խորհրդի որոշմանը: