Բավ է պառակտվել
27-02-2016 09:48

Սիրիայում ուժի մեջ է մտել հրադադրը

 Երկար սպասված հրադադարը Սիրիայի կառավարական զորքերի և զինված ընդդիմության միջև պաշտոնապես ուժի մեջ է մտել փետրվարի լույս 27-ի գիշերը` Դամասկոսի ժամանակով կեսգիշերին:

Հրադադարի ռեժիմի հաստատման հույսերը հայտնվել էին երկուշաբթի, երբ Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները հանդես եկան Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ։
Համաձայն հայտարարության, որն արդեն ստացել է Դամասկոսի, ընդդիմադիր մի շարք խմբավորումների և Սիրիայի աջակցության միջազգային խմբի մի շարք երկրների հավանությունը, հրադադարը չի տարածվի «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան- Նուսրա», ինչպես նաև այլ խմբավորումների վրա, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ահաբեկչական են ճանաչվել։