13-04-2016 09:03

Սիրիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Սիրիայի տարածքում բացվել են ընտրատեղամասերը, որտեղ քվեարկողները պետք է իրենց ձայնը տան խորհրդարանական ընտրությունների մասնակիցներին։ 7.000-ից ավելի ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով առավոտյան 07:00-ին ու կփակվեն երեկոյան 19:00-ին։ Սակայն անհրաժեշտության դեպքում, գերագույն հանձնաժողովի որոշմամբ, ընտրությունները կարող են երկարացվել 5 ժամով: Աղբյուրը մանարամասնում է, որ խորհրդարանական ընտրությունների լուսաբանման համար Դամասկոսի Sheraton հյուրանոցում ստեղծվել է մեդիա կենտրոն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի պետդեպի ներկայացուցիչ Մարկ Թոներն ասել էր, որ հաշվի առնելով ներկայում ստեղծված իրավիճակը` տվյալ ընտրություններն անցկացվում են «ժամանակից շուտ»։