Բավ է պառակտվել
14-04-2016 10:28

Սիրիայում ամփոփում են խորհրդարանական ընտրությունների արդյունքները

Սիրիայում տեղի ժամանակով կեսգիշերին փակվել են ընտրատեղամասերը, սկսվել է քվեների հաշվարկը: Այս մասին տեղեկանում ենք  Ընտրությունների հարցով բարձրագույն դատական կոմիտեից: Ավելի վաղ քվեարկությունը երկարաձգվել էր 5 ժամով՝ կապված ընտրողների բարձր ակտիվության հետ: Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին Սիրիայում տեղի են ունեցել հերթական խորհրդարանական ընտրությունները: Նոր Ժողովրդական խորհրդի 250 տեղերին հավակնում էր մոտ 23500 թեկնածու տարբեր քաղաքական կուսակցություններից ու հասարակական կազմակերպություններից: Ընտրությունների հարցով բարձրագույն դատական կոմիտեն որոշում է կայացրել, որ Իդլեբ, Ռաքքա, Հալեպ, Դեյր էզ-Զոր, Դարաա նահանգների բնակիչները, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները ահաբեկչական գործողությունների հետեւանքով, կարող են իրենց ընտրությունը կատարել այլ շրջաններում, մասնավորապես Դամասկոսում, Համայում, Լաթաքիայում, Տարտուսում, Սուվեյդայում, Հասակում բացված ընտրատեղամասերում: