Բավ է պառակտվել
27-06-2016 08:57

Սինգապուրում վայրէջքի ժամանակ բռնկվել է Boeing 777-ը

Singapore Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing 777-ը, որը չվերթ էր իրականացնում Միլանից, բռնկվել է Սինգապուրում վայրէջքի ժամանակ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի է ունեցել վառելիքի արտահոսք, ինչի հետևանքով բռնկվել է ինքնաթիռի աջ հատվածը։
Հրշեջներին մի քանի րոպեների ընթացքում հաջողվել է մեկուսացնել կրակը։ Նշվում է, որ ուղևորներից ոչ մեկը չի տուժել։
Հիշեցնենք, որ մայիսին Տոկիոյի օդանավակայնում բռնկվել էր Korean Air-ի ինքնաթիռը։