Բավ է պառակտվել
03-05-2015 11:07

Համացանցում են հայտնվել Արքայազն Ուիլիամի նորածին դստեր լուսանկարները

Ծննդաբերությունից 12 ժամ անց Քեմբրիջի դքսուհի Քեթրինը լքել է ծննդատունը: Մուտքի մոտ նա, ամուսինը և Բրիտանիայի նոր արքայադուստրը հասցրել են լուսանկարներվել:

Ավելի վաղ ծննդատան մոտ հավաքված մեծաթիվ լրագրողներին «ուրախացրել էր» բրիտանական թագավորական զույգի առաջնեկը՝ արքայազն Ջորջը, երբ թաթիկով էր արել հավաքվածներին:
Այսօր ավելի վաղ Ուիլիամի 33-ամյա կինը մոտ երեք ժամում դուստր էր ունեցել Lindo Wing ծննդատանը: Նրա կոչումն է՝ Քեմբրիջի Նորին թագավորական մեծություն արքայադուստր, նա չորրորդն է բրիտանական գահի հավակնորդների շարքում: Անունն առայժմ որոշված չէ: