Բավ է պառակտվել
19-02-2016 09:28

2016թ. սեպտեմբերին սպասվում է Հռոմի Պապի այցը Հայաստան

2016թ. սեպտեմբերին սպասվում է Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին։ Այդ մասին հաղորդվել է Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովի ընթացքում։ Ընդլայնված կազմով ժողովը ընթանում է փետրվարի 16-20-ը։ ԳՀԽ անդամներին տեղեկացվել է, որ 2016թ. սեպտեմբերին սպասվում է Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին եւ այցի կազմակերպման կապակցությամբ Մայր Աթոռը կապի մեջ է Վատիկանի հետ: Քննարկումների արդյունքում որոշվել է նախապատրաստական աշխատանքների ժամանակատարությունից ելնելով` Ազգային-եկեղեցական ժողովի գումարումը նախատեսել 2017 թվականին, իսկ 2016 թվականի հոկտեմբերին հրավիրել Եկեղեցական-ներկայացուցչական ժողով: Ժողովին Գերագույն հոգեւոր խորհուրդը լսել է նաեւ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ամենամյա հիշատակության ծիսական կանոնի խմբագրման հանձնախմբի համակարգող Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի զեկույցը՝ Ցեղասպանության նահատակների ծիսական կանոնի եւ ապրիլի 24-ին կատարվելիք Բարեխոսական կարգի մասին: