Բավ է պառակտվել
18-11-2015 09:44

Փարիզի արվարձանում հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է 3 ենթադրյալ ահաբեկիչ

Ոստիկանության գործողության նթացքում  Փարիզի  Saint-Denis արվարձանում ձերբակալվել են երեք մարդ,  նոյեմբերի 13-ի ահաբեկչական հարձակումների հետ կապ ունենալու կասկածանքով: Նախկինում հաղորդում էր փոխհրաձգության մասին, որի ընթացքում մի քանի մարդ վիրավորվել է: Նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում, տեղի էին ունեցել մի շարք ահաբեկչական հարձակումներ: Ըստ վերջին տվյալների, 129 մարդ է զոհվել, իսկ տուժածների քանակը  352 է, որոնցից  99-ը գտնվում են ծանր վիճակում: