Բավ է պառակտվել
19-10-2016 13:30

Սաուդյան Արաբիայում մահապատժի են ենթարկել արքայազնին

Սաուդյան Արաբիայի իշխանությունները մահապատժի են ենթարկել թագավորական ընտանիքի անդամներից մեկին՝ արքայազն Թուրքի բեն Սաուդ Ալ Քեբիրին, որին մեղադրում են երեք տարի առաջ Էր Ռիյադում ընկերոջը սպանելու մեջ, հայտնել է թագավորության ՆԳՆ հայտարարությունը։

Քննությունը պարզել է, որ արքայազնը հրաձգություն է սկսել Էր Ռիյադում հավաքույթի ժամանակ ու սպանել իր ընկերոջը՝ Ադիլյաալ Մհեմիդին, նաեւ վիրավորել մեկ ուրիշ մարդու։ Արքայազնի կատարած հանցագործությունը թագավորությունում մեծ արձագանք էր ստացել։

Արքայազնի նկատմամբ մահապատիժ կիրառելու վճիռը հաստատել են Սաուդյան Արաբիայի Գերագույն ու Վճռաբեկ դատարանները։ Սա երկրի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ մահապատժի է ենթարկվում թագավորական ընտանիքի ներկայացուցիչը։