Բավ է պառակտվել
24-03-2015 15:24

Ֆրանսիայում վթարված ինքնաթիռում բոլորը զոհվել են

А320 ինքնաթիռը երեքշաբթի վթարի է ենթարկվել Ֆրանսիայի հարավում: Ըստ նախնական տվյալների՝ ինքնաթիռում գտնվող բոլոր 150 մարդիկ զոհվել են: Ռուսաստանյան դիվանագետներին առայժմ հայտնի չէ, թե արդյո՞ք ինքնաթիռում ՌԴ քաղաքացիներ են եղել: Օդանավը պատկանում էր Germanwings ընկերությանը և Բարսելոնայից Դյուսելդորֆ էր ուղևորվում: Ըստ որոշ տվյալների՝ ինքնաթիռում գտնվել է 142 ուղևոր և անձնակազմի ութ անդամ: Հաղորդվում է, որ տվյալ չվերթով ճանապարհորդում էին հիմնականում Գերմանիայի քաղաքացիները: Ինքնաթիռի բեկորները արդեն հայտնաբերվել են Վերին Պրովանսի դեպարտամենտի Բարսելոնեթ քաղաքի մոտակայքում: Փարիզից հաստատել են վթարի փաստը: Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հաստատել է ինքնաթիռի վթարման փաստը: Նա ասաց, որ դեպքի վայր է մեկնել Ֆրանսիայի ՆԳ նախարար Բերնար Կազնևը: