Բավ է պառակտվել
02-05-2016 11:39

«Էրդողանն ահաբեկիչ է». Հռոմում ցուցարարներն այսպիսի գրառում են արել

Իտալիայում Մայիսի 1-ին՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը, միաժամանակ մի քանի ցույցեր են անցկացվել։
Թուրինում մայիսմեկյան ցույցերը բավականին արագ վերաճել են ոստիկանների հետ բախումների։
Ցուցարարները սկսել են փայտեր կիրառել, դրան ի պատասխան ոստիկանները մահակներ են օգտագործել։
Իսկ Հռոմում թուրքական դեսպանության պատերի մոտ էլ հավաքվել են Թուրքիայի և ԵՄ-ի միջև փախստականների վերաբերյալ համաձայնագրից դժգոհ քաղաքացիները: Շենքի մուտքի առաջ ասֆալտին նրանք խոշոր տառերով գրել են` «Էրդողանն ահաբեկիչ է»։
Անկարայի արձագանքը դեռ չի հաջորդել։