Ռիգայում փլուզվել է «Maxima» սուպերմարկետի պատերից մեկն ու տանիքը: Այս մասին հայտնել է Լատվիայի հրշեջ-փրկարարական պետական ծառայությունը: Փլուզումից տուժել է 47 մարդ, որոնց մեծ մասին ծանր վիճակով հոսպիտալացրել են, հաղորդում է Delfi-ն: Զոհվել է 3 փրկարար: Դեպքի վայրում աշխատում է 200 փրկարար և 200 ոստիկան: Փլուզման մակերեսը կազմել է 500 քմ: Փլատակների տակ մնացած մարդկանց հստակ թիվը հայտնի չէ:
Երկրի նախագահ Անդրիս Բերզինիշը հայտարարել է, որ երկրում կհայտարարվի սգո օր: