Բավ է պառակտվել
06-02-2016 09:15

Երկրաշարժ Թայվանում. կան զոհեր և վիրավորներ

Այսօր ժամը 07.56-ին ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ ս.թ. փետրվարի 5-ին, տեղական ժամանակով ժամը 23.57-ին (Գրինվիչի ժամանակով` ժ.19.57-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 22.930օ և արևելյան երկայնության 120.540օ աշխարհագրական կոորդինատներով (Թայվան), օջախի 17 կմ խորությամբ և 6.4 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 9 բալ: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Երկրաշարժի հետևանքով 378 մարդ տուժել է, 6 մարդ զոհվել:
Հիմնականում տուժել է երկրի հարավ-արևմուտքում գտնվող Թայինան քաղաքը. 8 շենք ավերվել է, 5-ը՝ մասամբ: Դրանց թվում կան բավականին մեծ շինություններ՝ ներառյալ 18 հարկանի բնակելի շենք:
Փրկարարները հատուկ տեխնիկայի և շների օգնությամբ փորձում են գտնել փլատակների տակ մնացած մարդկանց:
Չինաստանի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել Թայվանին:
Ճապոնիայի վարչապետը հայտարարել է, որ իրենք պատրաստ են ցուցաբերել ցանկացած անհրաժեշտ օգնություն: