07-06-2017 15:03

Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվել է 12 մարդ, վիրավորվել՝ 39

Իրանի խորհրդարանի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա կատարված ահաբեկիչական երկու խմբերի հարձակումների արդյունքում, վերջին տվյալներով, զոհվել է յոթ մարդ:
Հինգ ոգի, այդ թվում նաև անվտանգության երկու աշխատակիցներ սպանվել են խորհրդարանի վրա կատարված հարձակման հետևանքով: Չորս հոգի մահացել են ստացված վիրավորումներից դեպքի վայրում, ևս մեկը հիվանդանոց է տեղափոխվել, բայց բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Նվազագույնը 25 մարդ էլ տուժել է խորհրդարանի վրա կատարված հարձակման արդյունքում: Վիրավորումներ ստացած առնվազն 10 մարդ եկել էին իրենց պատգամավորների մոտ ընդունելության:
Ինչպես հայտնում է «Ֆարս» գործակալությունը, Իմամ Խոմեյնիի դամբարանում զոհվել է երկու հոգի, ևս 10 հոգի վնասվածքներ են ստացել:
Խորհրդարանի վրա կատարված հարձակմանը մասնակցել է չորս ահաբեկիչ՝ այժմ բոլորը ոչնչացված են:
Դամբարանի վրա հարձակում է գործել երեք մարդուց բաղկացած խումբը: Նրանցից մեկը հասցրել է գործի դնել պայթուցիկ սարքը, ևս մեկին, ում մոտ պայթուցիկ է եղել, վնասազերծել է ոստիկանությունը:
Իրնական հետախուզության ղեկավարությունը հայտարարել է, որ եղել է նաև ահաբեկիչների երրորդ խումբը, որոնց հաջողվել է ձերբակալել՝ նախքան նրանք կկարողանային հարձակում գործել: Թե ինչ օբյեկտի վրա էր ծրագրում հարցակում գործել այս խումբը՝ դեռ չի հաղորդվում:
Հունիսի 7-ին առավոտյան ահաբեկիչների խումբը ներխուժել է Իրանի խորհրդարանի շենքի համալիր, անկանոն կրակ բացել Կալաշնիկովի ինքնաձիգերից:
Ահաբեկիչների ևս մեկ խումբ հարձակում է գործել Թեհրանի արվարձաններից մեկում գտնվող Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա:
Իրանի մայրաքաղաքում կրկնակի ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Ինչպես ավելի ուշ հայտարարել է Իրանի ՆԳՆ ղեկավարի տեղակալ Հոսեյն Զուլֆիկարին, Իրանի խորհրդարանի վրա հարձակում գործած ահաբեկիչները եղել են կանացի հանդերձանքով: