Բավ է պառակտվել
15-07-2016 10:36

Նիսում հարձակման հետևանքով շատ երեխաներ են զոհվել. Օլանդ

Ամենաքիչը 77 մարդ է զոհվել Նիսում տեղի ունեցած հարձակման հետևանքով, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

«Նիսայում բեռնատարի վարորդը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ովքեր նշում էին հուլիսի 14-ը: Նրա նպատակը սպանելն էր, ճզմելն ու ոչնչացնելը: Ներկա դրությամբ կարելի է խոսել 77 զոհերի մասին, որոնց թվում շատ են երեխաները: Մոտ 20 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում: Չի կարելի բացառել այս հարձակման ահաբեկչական բնույթը»,- ասել է նա:

Նա հաստատել է վարորդի ոչնչացման փաստը, սակայն չի մատնանշել արդյոք նա մենակ է եղել, թե ոչ:

Օլանդի որոշմամբ արտակարգ դրության ռեժիմը, որի ժամանակը լրանալու էր հուլիսի 26-ին, կերկարաձգվի երեք ամսով:

«Ես որոշում եմ կայացրել, որ արտակարգ դրության ռեժիմը, որի ժամկետը պետք է լրանար հուլիսի 26-ին, կերկարաձգվի երեք ամսով: Համապատասխան օրինագծիը կներկայացվի խորհրդարանին հաջորդ շաբաթվա ավարտին»,- ասել է Օլանդը: