Բավ է պառակտվել
02-10-2017 10:38

Լաս Վեգասում տեղի ունեցած հրաձգության արդյունքում կա 24 վիրավոր և 2 զոհ

Լաս Վեգասում տեղի ունեցած քանթրի երաժշտության «Route 91 Harvest» փառատոնին տեղի ունեցած հրաձգության արդյունքում 24 մարդ վիրավորումներով տեղափոխվել է հիվանդանոցներ: Եվս երկու հոգի ստացված վնասվածքներից մահացել է, այս մասին տեղեկացնում են Լաս Վեգասի հիվանդանոցից:
Լաս Վեգասի ոստիկանությունը հայտարարել է, որ տվյալ պահին ճշտվում են տեղեկություններն այն մասին, որ մարդկանց վրա կրակ բացած անձը գտնվում է ազատության մեջ: Կատարվածի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվել:
Ոստիկանությունը շրջափակել է Լաս Վեգասի բուլվարի «Mandalay Bay» խաղատան մոտակա հատվածը, որտեղ էլ հնչել էին կրակոցները: