Բավ է պառակտվել
13-04-2015 07:47

Հալեպի գնդակոծման հետևանքով ավելի քան 40 խաղաղ բնակիչ է զոհվել

Վերջին մեկ օրում Հալեպ նահանգում առնվազն 45 մարդ է զոհվել, որից առնվազն 5-ը երեխաներ են։ Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների մոնիտորինգի սիրիական կենտրոնի իրավապաշտպանները։ Հաղորդվում է, որ երեկ զոհվել է 35 խաղաղ բնակիչ։ Նրանցից 17-ը զոհվել են գրոհայինների կողմից հրթիռակոծման հետևանքով։ Հաղորդվում է նաև, որ Հալեպում կառավարական ուժերի հետ մարտերի ժամանակ զոհվել է մեկ գրոհային, և 10 մարդ զոհվել է դպրոցի գնդակոծման հետևանքով։ Զոհերի թվում կա 5 երեխա։