Բավ է պառակտվել
12-05-2015 15:11

Նեպալում հերթական երկրաշարժի հետևանքով զոհվել է 16 մարդ

Նեպալում տեղի ունեցած հերթական երկրաշարժի հետևանքով զոհվել է 16 մարդ, ևս  335 մարդ վիրավոր է: Այդ մասին հաղորդվում է երկրի արտակարգ իրավիճակների ազգային կենտրոնի  Twitter-ում: Ավելի վաղ հաղորդվել է չորս զոհվածների և ավելի քան  300 վիրավորների մասին: Եվս երեք մարդ զոհվել է Հնդկսատանի սահմանամերձ Բիհար նահանգում: 7,3 բալ մագնիտուդով առաջին ցնցումները գրանցվել են երեքշաբթի UTC-ի ժամանակով առավոտյան 07.05-ին: Էպիկենտրոնը գտնվում էր Նեպալի մայրաքաղաք Կատմանդուից  83 կմ հեռավորության վրա արևելյան ուղղությամբ: Երկրաշարժի օջախը գտնվում էր  18,5 կմ խորության վրա: Դրանից հետո տեղի է ունեցել ևս վեց երկրաշարժ: Դրանցից առավել հզորի մագիտուդը կազմել է  6,3: