Բավ է պառակտվել
16-02-2015 09:32

Բոլիվիայում ջրհեղեղի հետևանքով 25 մարդ է մահացել

Բոլիվիայում ջրհեղեղի հետեւանքով մահացածների թիվը հասել է 25-ի: Այս մասին, նախօրեին, հաղորդել է երկրի քաղաքացիական պաշտպանության փոխնախարար Օսկար Կաբրերան: Նրա խոսքով՝ տուժածների ընդհանուր թիվը հասել է 17 հազար ընտանիքի, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Նա նշել է, որ իշխանությունները 1,5 տոննա մարդասիրական օգնություն են հատկացրել տուժած շրջանների բնակիչներին: Ամենից շատ աղետից տուժել են Բենի, Կոչաբամբա, Չուկիսակա, Լա Պաս եւ Պոտոսի դեպարտամենտները: Բոլիվիայում անձրեւների սեզոնը, որպես կանոն, տեւում է հոկտեմբերից մինչեւ մարտ: