Բավ է պառակտվել
05-08-2015 14:28

Ստամբուլի մոտակայքում քիմիական նյութերի արտահոսք է տեղի ունեցել

Ստամբուլի Թուզլա արդյունաբերական շրջանի կաշվի մշակման գործարանում տեղի է ունեցել քիմիական նյութերի արտահոսք: Գործարանի շենքից գազարագույն ծուխ է բարձրանում:
Գործարանի և կից կառույցների անձնակազմը տարհանված է: Վթարի վայր են եկել բազմաթիվ հրշեջ հաշվարկներ: Մասնագետները զբաղվում են քիմիական նյութի արտահոսքի աղբյուրի չեզոքացմամբ: