Կոստյումներ արտադրողները որոշել են գումար վաստակել Փարիզում ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի աղմկոտ կողոպուտի թեմայից:
«Համացանցում Հելոուինին ընդառաջ սկսել են վաճառել կապկպած Քիմ Քարդաշյանի կոստյումներ։ Դրանք են` սպիտակ կարճ խալաթը, սև երկար կեղծամ, իբր «չորս միլիոնանոց» մատանի, խաղալիք խցկան, արևային ակնոց և երկու պարան»,– ասվում է հաղորդման մեջ։
Քիմ Քարդաշյանի հետ երկրպագուների երևակայությունում կապվող այլ ավելի ճանաչելի դետալներ կոստյումի մեջ չեն ներառվել։
Նշենք, որ հագուստի արժեքը 69.99 դոլար է։