Բավ է պառակտվել
23-05-2015 11:19

Լեհաստանում «լռության» օր է. երկրում վաղը նախագահ կընտրեն

Լեհաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախօրեին երկրում այսօր «լռության» օր է. արգելված է ցանկացած քարոզչություն, սոցիոլոգիական հարցումների անցկացում, թեկնածուների վարկանիշների հրապարակում և նրանց ծրագրերի քննարկում։ Պետական ընտրական հանձնաժողովը նախազգուշացրել է, որ «լռության» ռեժիմի խախտման համար նախատեսված են խոշոր տուգանքներ՝ մոտ 275 հազար դոլար։ Վաղը, տեղի ժամանակով ժ. 07.00-ին, կբացվեն ավելի քան 27 հազար ընտրատեղամասեր, որոնք կաշխատեն մինչև ժամը 21.00-ը։ Հիշեցնենք, որ ընտրական առաջին փուլը կայացել է մայիսի 10-ին։ Երկրորդ փուլ են դուրս եկել գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին և ընդդիմադիր Անջեյ Դուդան։