Բավ է պառակտվել
10-08-2015 09:01

Պայթյուն՝ Ստամբուլի ոստիկանական բաժանմունքում. կա 10 վիրավոր (լուսանկարներ)

Ստամբուլի ոստիկանական բաժանմունքներից մեկում պայթյունի հետևանքով վիրավորվել է 10 մարդ։ Հաղորդվում է, որ պայթյունը որոտացել է եռահարկ շենքում՝ տեղի ժամանակով ժամը մոտ 01.00-ին, որից հետո հրդեհ է բռնկվել։ Վնասվածքներ են ստացել 3 ոստիկաններ և ևս 7 քաղաքացիներ։

Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության և հրշեջ բրիգադները։ Ոստիկանությունը փնտրում է հարձակում իրականացրած հանցագործներին։