Բավ է պառակտվել
28-05-2015 08:43

Պենտագոնը պատահմամբ կարող էր սիբիրախտով վարակել ավելի քան 20 մարդ

Քսան երկու մարդ կարող էր ենթարկվել սիբիրախտի նմուշի ազդեցությանը, որն ուղարկվել էր Պենտագոնի կողմից Հարավային Կորեայում տեղակայված ԱՄՆ ավիացիայի բազա: Այդ մասին ասված է Պենտագոնի հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Պենտագոնը հաղորդել է, որ պատհմամբ սիբիրախտի նմուշներ է ուղարկել ԱՄՆ ինը նահանգում գտնվող մասնավոր լաբորատորիաներ, ինչպես նաև Հարավային Կորեայում տեղակայված ԱՄՆ ավիացիայի ռազմաբազա: «Քսան երկու մարդ կարող էր ենթարկվել նմուշի ազդեցությանը ուսման ժամանակ: Ձեռնարկվել են անհրաժեշտ բուժմիջոցներ, այդ թվում նաև հետազոտումներ, կիրառվել են հակաբիոտիկներ, որոշ դեպքերում նաև պատվաստումներ: Զինծառայողներից որևէ մեկի մոտ հնարավոր վարակման ախտանիշներ չեն հայտնաբերվել», - նշված է բազայի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: «Նմուշը, որը համարվում էր ոչ ակտիվ և անվնաս, օգտագործվում էր ուսումնական լաբորատորիայում», - պարզաբանվում է հաղորդագրության մեջ: Երբ պարզվել է, որ նմուշը, հնարավոր է, ակտիվ է, այն վերացվեց: